Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Միլանի» դեմ խաղից հետո (0:0) մեկնաբանել է թուրինյան ակումբի դուրս գալը Իտալիայի գավաթի եզրափակիչ:
«Ռեստարտը տարբերվող էր, բայց մենք հասանք մեր նպատակին: Հռոմ, ահա և մենք», — գրել է Ռոնալդուն Instagram-ի իր էջում:
Իտալիայի գավաթի 1/2 եզրափակչի առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1- 1 հաշվով: Այսպիսով, «Յուվենտուսը» դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ՝ պատասխան խաղում գրանցելով ոչ-ոքի՝ 0-0:
Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակչում Մաուրիսիո Սարիի թիմը կմրցի «Ինտեր»- «Նապոլի» զույգի հաղթողի հետ: Կիսաեզրափակչի առաջին խաղում, որը կայացավ Միլանում «Սան Սիրո» մարզադաշտում, հյուրերը հաղթեցին ՝ 0-1 հաշվով:
Պատասխան հանդիպումը տեղի կունենա Նեապոլում «Սան Պաոլո Արենայում» այսօր՝ հունիսի 13-ին, Երևանի ժամանակով 23:00-ին: Գավաթի եզրափակիչը կկայանա Հռոմում։