UFC- ի նախագահ Դեյն Ուայթը հայտնել է, որ UFC-ի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի և ժամանակավոր եմպիոն Ջասթին Գեյջիի միջև մենամարտը կանցկացվի Աբու Դաբիում և կլինի գլխավոր մենամարտը Fight Island-ում անցկացվող առաջին մրցաշարում:
«Մեզ հազիվ հաջողվեց հնգամյա մրցաշարի պայմանագիր կնքել ԱՄԷ-ի հետ, երբ ամբողջ աշխարհը ցնցվեց: Սա բոլորովին այլ գործարք է: Նրանք մեզ մեծ աջակցություն ցույց տվեցին: Մենք կվերադառնանք, մենք նրանց պարտական ենք, նրանց պարտական ենք մարտերով: Մրցաշարերը, որը շուտով տեղի կունենա Fight Island-ում, ոչ մի կերպ կապված չէ այս հնգամյա գործարքի հետ: Արդյո՞ք Խաբիբ Նուրմագոմեդովի և Ջասթին Գեյջիի միջև մենամարտը կանցկացվի Աբու Դաբիում: Այո՛», — մեջբերում է Ուայթին MMAFIghting-ը։
UFC-ի նախագահը Դեյն Ուայթը Twitter-ում հարցազրույցի ընթացքում ասել է, որ «Մարտերի կղզին», որն այժմ հյուրընկալելու է UFC միջոցառումները և որտեղ վերջին ամիսների ընթացքում կառուցվել է անհրաժեշտ ենթակառուցվածք, Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիի Յաս կղզում է:
Ըստ Ուայթի, UFC Fight Island մրցաշարերն անցկացվելու են հուլիսի 11-ին, 15-ին, 18-ին և 21-ին «Մարտերի կղզում: