Իտալական «Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն կերկարաձգի պայմանագիրը Հռոմը ներկայացնող ակումբի հետ, տեղեկացնում է Il Tempo-ն:
Նշվում է, որ նոր պայմանագիրը գործելու է մինչև 2025 թվականը: Նա տարեկան 4 միլիոն եվրո կվաստակի:
Հիշեցնենք, որ Իմոբիլեն 2016-ին էր տեղափոխվել «Սևիլյայից»: Այս ընթացքում նա անցկացրել է 167 հանդիպման ու դարձել ՝ 116 գոլի հեղինակ: