«Յուվենտուսի» և «Մարսելի» նախկին հարձակվող Ֆաբրիցիո Ռավանելին, ով շուտով կարող է դառնալ ֆրանսիական ակումբի մարզական տնօրենը, ասել է, որ ցանկանում է ակումբ բերել «Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուաինին:
«Ո՞ւմ ես կբերեի Մարսել, եթե ես լինեի մարզական տնօրեն: Իգուաինին: Չգիտեմ, թե նա կգա՞ ինձ հետ: Բայց այս ֆուտբոլիստը կարևոր դեր կխաղար «Մարսելի» համար Չեմպիոնների լիգայում:
Նա 32 տարեկան է, և ես հավատում եմ, որ «Մարսելը» կարող է վարձակալել նրան: Դա հեշտ չի լինի, բայց ինչո՞ւ և չփորձել: Օրինակ, «Միդլսբրոն» չէր պատկերացնում, որ կարող է ձեռք բերել ինձ՝ Չեմպիոնների լիգայում «Յուվենտուսի» տարած հաղթանակից հետո»,- մեջբերում է Ռավանելիին Lequipe-ն: