«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատրաստվում է անցկացնել 200-րդ հանդիպումը իսպանական գրանդի գլխավորությամբ: Դա կլինի Լա Լիգայի կիրակնօրյա հանդիպումը «Էյբարի» հետ:
Այսպիսով, լեգենդար ֆուտբոլիստն ու մարզիչը կդառնա մադրիդյան ակումբի երրորդ մարզիչը, ոն կարող է հասնել այդպիսի ցուցանիշի: «Ռեալի» գլխավորությամբ անցկացրած հանդիպումների քանակով ռեկորդակիրը Միգել Մունյոսն է, ում գլխավորությամբ ակումբը խաղադաշտ է դուրս եկել 605 անգամ։ 236 հանդիպում իր հաշվին ունի Վիսենտե դել Բոսկեն:
«Սերուցքայինների» գլխավոր մարզչի պաշտոնում 199 հանդիպումներում Զիդանը տարել է 131 հաղթանակ, թչ-ոքի խաղացել 42 անգամ և կրել 26 պարտություն: