Գերմանիայի Բունդեսլիգայի 31-րդ տուրի շրջանակում կայացավ մի քանի հանդիպում: Երկրորդ տեղում գտնվող Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում մինչև հանդիպման ավարտը չէր կարողանում կոտրել համառ Դյուսելդորֆի «Ֆորտունայի» դիմադրությունը: Գերեյրուն երկրորդ կեսում կարողացավ գրավել մրցակցի դարպասը, սակայն մրցավարը ձեռքով խաղ արձանագրեց, բայց 95-րդ րոպեին նորվեգացի ռմբարկու Հոլանդը հաղթանակ պարգևեց «մեղուներին»:
Այուսակի ստորոտում գտնվող Բրեմենի «Վերդերը» վերջապես զարթնեց: Բրեմենցիները հյուրընկալվելիս 5-1 հաշվով ջախջախեց «Պադերբորնին»: Հյուրերը մեկ անգամ էլ վրիպեցին 11 մետրից:
«Վոլֆսբուրգն» ու «Ֆրայբուրգը» փոխանակեցին երկուական գնդակ՝ 2-2: Յունիոն «Բեռլինը» արտագնա խաղում 2-1 հաշվով պարտության մատնեց «Քյոլնին», իսկ Ֆրանկֆուրտի «Այնթրախտը» 4-1 հաշվով հաղթեց Բեռլինի «Հերտային»:
Այս պահին «Բորուսիան» 64 միավորով երկրորդն է, «Վոլֆսբուրգը» 46 միավորով 6-րդն, «Ֆրայբուրգը» 42 միավորով 8-րդ տեղում է, 38-ական միավորով «Այնթրախտն» ու «Հերտան» համապատասխանաբար 9-րդ և 10-րդ տեղերում են: 35-ական միավորով «Քյոլն» ու «Բեռլինը» 12-րդ ու 13-րդ տեղերում են, իսկ աղյուսակի ստորին հատվածում հետևյալ իրավիճակն է. 29 միավոր ունի 16-րդ տեղում գտնվող «Ֆորտունան», «Վերդերը» միավորների քանակը հասցրեց 28-ի ու 17-րդն է, իսկ «Պադերբորնը» 20 միավորով վերջինն է: