Գերմանական «Վոլֆսբուրգի» նախկին հարձակվող Գրաֆիտեն խոսել է իր կարիերայի մասին, տեղեկացնում է Kicker-ը:
«2008/9 մրցաշրջանում ես պարզապես անկասելի էի: Հրաշալի մարզավիճակում էի և անընդհատ գոլեր էի խփում:
Զարմանալի է, թե ի՞նչ էր կատարվում ինձ հետ: Ցանկացած հարված, ցանկացած գործողություն հաջողության էր դատապարտված:
Ես դարձա 28 գոլի հեղինակ, ինչը ֆանտաստիկ արդյունք էր»,- ասել է Գրաֆիտեն:
Հիշեցնենք, որ այդ մրցաշրջանում «Վոլֆսբուրգը» նվաճեց Բունդեսլիգայի չեմպիոնական տիտղոսը: