Իտալական «Բրեշիան» ցանկանում է դատական հայց ներկայացնել թիմի հարձակվող Մարիո Բալոտելիի և նրա գործակալ Մինո Ռայոլայի դեմ, տեղեկացնում է, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ռայոլան հայտարարել էր, որ ակումբը կորոնավիրուսի թեստ չի անցկացրել Բալոտելիի համար, ինչը հետագայում հաստատել էր ինքը ՝ Բալոտելին:
Դատական հայցում «Բրեշիան» այս երկուսին մեղադրելու է կեղծ մեղադրանքների մեջ:
Հիշեցնենք, որ իտալական ակումբը մտադիր է չեղարկել Բալոտելիի պայմանագիրը և հրաժարվել նրանից:
Հավելենք, որ Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում Բալոտելին անցկացրել է 19 հանդիպման ու դարձել ՝ 5 գոլի հեղինակ: