Գերմանիայի Բունդեսլիգայի 31-րդ տուրի շրջանակում Մյունխենի «Բավարիան» ընդունել էր Մյունխենգլադբախի «Բորուսիային»: Առաջին խաղակեսում թիմերը փոխանակվեցին մեկական գնդակով:
Զիրկզիի գոլին հետևեց Պավարի ինքնագոլը: Առաջին խաղակեսում վտանգավոր պահերն այդքան էլ շատ չէին: Ամեն ինչ գնում էր նրան, որ խաղը կավարտվի ոչ-ոքի, սակայն այդ մտքի հետ համաձայն չէր Լեոն Գորեցկան. գերմանացին հաղթական գնդակը խփեց Պավարի փոխանցումից հետո: Փաստացի, ֆրանսիացի պաշտպանը քավեց իր մեղքը:
Այսպիսով, այս հաղթանակից հետո «Բավարիան» 73 միավորով միանձնյա առաջատար է և մյուս տուրում հաղթանակի դեպքում ժամանակից շուտ կապահովի չեմպիոնությունը: «Բորուսիան» 56 միավորով առայժմ 4-րդն է: