Իտալական «Ռոմայի» նախկին ավագ Ֆրանչեսկո Տոտին անհաջողություն է մաղթել իր թիմի հավերժ մրցակցին ՝ «Լացիոյին», տեղեկացնում է Sky Italia-ն:
«Ես «Ռոմայի» մոլի երկրպագու եմ և ատում եմ «Լացիոյին»: Այս մրցաշրջանում նրանք լավ են հանդես գալիս, բայց հույս ունեմ ՝ դա շուտով կավարտվի:
Սիմոնե Ինձագին հրաշալի մարդ և մարզիչ է, բայց ես կցանկանայի, որ նա այլ ակումբ մարզեր»,- ասել է Տոտին:
Հիշեցնենք, որ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում «Լացիոն» վաստակել է 62 միավոր և գտնվում է երկրորդ հորիզոնականում: