Ռուսաստանի հավաքականի և «Սելտայի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Մոստովոյը վստահ է, որ թիմում վարձավճարով հանդես եկող Ֆյոդոր Սմոլովը խնդիրներ կունենա իսպանական ակումբում, տեղեկացնում է Sport.es-ը:
«Չեմ կարծում, որ Սմոլովը կցանկանա խաղալ Սեգունդայում, եթե թիմը հայտնվի այնտեղ: Մինչև կորոնավիրուսը նա թիմի հիմնական հարձակվողն էր, բայց այժմ ՝ դժվար է ասել:
Եթե հիշենք այն, որ Սմոլովն առանց ակումբին տեղեկացնելու վերադարձել էր Մոսկվա, ապա դա էլ կարող է իր ազդեցությունն ունենալ:
Չգիտեմ, կարծում եմ ՝ Սմոլովը խնդիրներ կունենա «Սելտայում»,- ասել է Մոստովոյը:
Հիշեցնենք, որ ռուս հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են թուրքական ակումբները: