ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին ուզում է ֆրանսիական ակումբից հեռանալուց հետո շարունակել բարձր աշխատավարձ ստանալ։ Այս մասին հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։
33-ամյա խաղացողը, որը Եվրոպայում կարիերան շարունակելու տարբերակներ է փնտրում, ուզում է նոր թիմում տարեկան 12 մլն եվրո ստանալ։
Ուրուգվայցուն հավակնող «Ինտերը» սակայն, պատրաստ չէ այդ գումարը վճարել։ Այս պահին բանակցությունները չեն զարգանում։