Ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունը եվրոպական 2-րդ լիգան է թոփ-5-ից, որը վերադարձավ կորոնավիրուսային պանդեմիայով պայմանավորված դադարից հետո։
28-րդ տուրի առաջին խաղում անդալուսիական դերբի էր։ «Սևիլիան» «Ռամոն Սանչես Պիսխուանում» ընդունել էր «Բետիսին»։
Առաջին կեսում դարպասի գրավումներ չարձանագրվեցին։ Երկրորդ կեսում տանտերերը ավելացրին ու առաջ անցան հաշվի մեջ 56-րդ րոպեին։ 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Լուկաս Օկամպոսը։ 62-րդ րոպեին Ֆերնանդոն կրկնապատկեց «Սևիլիայի» առավելությունը՝ ձևակերպելով վերջնական հաշիվը՝ 2-0։
Այս խաղից հետո «Սևիլիան» վաստակում է 50 միավոր և ամրապնդվում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում։