Իտալական «Լացիոյի» ավագ Սենադ Լուլիչը մտադիր է ավարտել կարիերան, տեղեկացնում է Corierie de Roma-ն:
34-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանից հետո որոշել է անցնել հանգստի:
Փետրվարին Լուլիչը ոտնաթաթի վիրահատության էր ենթարկվել: Նշվում է, որ վերականգնման ընթացքում խնդիրներ են առաջացել, ինչն էլ ստիպել է փորձառու ֆուտբոլիստին մտածել կարիերան ավարտելու համար:
Լուլիչը «Լացիոյի» կազմում խաղում է 2011 թվականից: Թիմի կազմում նա անցկացրել է 351 հանդիպում: