«Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ցանկանում է որքան հնարավոր է շուտ բանակցել ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ, հայտնում է Football Italia-ն:
Կողմերի գործող պայմանագիրը լրանում է հունիսի 30-ին:
Ըստ աղբյուրի, «Միլանի» ղեկավարությունը շվեդ ֆուտբոլիստին խնդրում է սպասել մինչև մրցաշրջանի ավարտը: Հաղորդվում է, որ Իբրահիմովիչը արդեն սկսել է այլ տարբերակներ դիտարկել, եթե հնարավոր չլինի երկարաձգել պայմանագիրը «Միլանի» հետ:
Իբրահիմովիչը «Միլան» է տեղափոխվել 2020 թվականի հունվարին «Լոս Անջելես Գելաքսիից»: Այս մրցաշրջանում 38-ամյա շվեդը մասնակցել է Իտալիայի առաջնության 8 հանդիպման և դարձել է երեք գոլի հեղինակ: