ATP-ի ներկայացուցիչների մոտ 70 տոկոսը դեմ է Միացյալ Նահանգների բաց առաջնության անցկացմանը, հաղորդում է Metro-ի լրագրող Դեննի Միշենը Twitter-ի իր էջում։
ATP-ի խաղացողների խորհուրդը այս հարցի վերաբերյալ որոշում է կայացնելու հունիսի 15-ին։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի թենիսի ֆեդերացիայի առաջարկած տարբերակով խաղացողները պետք է գտնվեն նույն հյուրանոցում, պարբերաբար թեստավորվեն և նվազագույնի հասցնեն իրենց ուղեկցող մարդկանց քանակը։
Թենիսիստների մեծ մասը դեմ է այս սահմանափակումներին։ Նմանատիպ սահմանափակումներ են պատրաստվում կիրառվել նաև Ցինցինատիի Մասթերսում։