«Էսպանյոլի» հարձակվող Վու Լեյ դարձել է «Վոլվերհեմփթոնի» տրանսֆերային թիրախը, հայտնում է Mundo Deportivo-ն:
28-ամյա ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը «Էսպանյոլ» ակումբի հետ լրանում է դեկտեմբերին, «գայլերը» ակնկալում են մոտակա տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել չինացի ֆուտբոլիստին:
Սակայն աղբյուրը նշում է, որ Լեյը գերադասում էր մնալ «Էսպանյոլում», նույնիսկ եթե ակումբը մրցաշրջանի ավարտին հեռանա Լա Լիգայից:
Տարվա սկզբին Վու Լեյը դարձավ առաջին չինացին, ով գոլի հեղինակ դարձավ «Բարսելոնայի» դեմ խաղում: