«Բարսելոնայի» նախկին հարձակվող Սամուել Էտո՛Օ ցանկություն է հայտնել, որպեսզի «Բարսելոնան» գլխավորի Չավին.
«Ես ասել եմ Չավիին, որ նա ամեն դեպքում պետք է վերադառնա «Բարսելոնա»: Ես նրան ասել եմ, որ նա պարտավոր է դա անել, քանի դեռ այնտեղ է խաղում ֆուտբոլի Աստված Մեսսին:
Նրանք միասին խաղացել են, և այդ տեսանկյունից Չավիի համար ավելի հեշտ կլինի, քան ցանկացածի»,-ասել է կամերունցին:
Հիշեցնենք, որ այս պահին Չավին գլխավորում է «Ալ-Սադդը»: