Գործակալ Ֆուրիո Վալկարեջին կարծիք է հայտնել, որ «Բրեշիայի» հարձակվող Մարիո Բալոտելին պետք է կարիերան ավարտի.
«Նախորդ մրցաշրջանում ես կաշխատեի Մարիոյի հետ, բայց հիմա ակնհայտ է, որ նա պետք է հեռանա ֆուտբոլից: Կարծում եմ, որ նրա գործակալ Մինո Ռայոլան պետք է իր վրա պատասխանատվություն վերցնի՝ օգնելու իտալացուն դառնալ ավելի լավը: Դրա փոխարեն նա Բալոտելիին ներկայացնում է որպես հռչակավոր չեմպիոն»,-ասել է գործակալը:
Բալոտելին 2019 թ-ին ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվեց «Բրեշիա»: Դադարեցված առաջնությունում նա մասնակցել է 19 խաղի՝ այդ ընթացքում դառնալով 5 գոլի հեղինակ, ստանալով 6 դեղին և մեկ կարմիր քարտ: