«Աթլետիկոն» պատրաստ է «Ռեալին» թույլատրել օգտագործել իրենց մարզադաշտը «Սանտյագո Բեռնաբեուի» վերակառուցման ընթացքում, հայտարարել է ակումբի նախագահ Էնրիկե Սերեսոն: Հունիսի 10-ին Սերեսոն խոսել էր մի միջոցառման ժամանակ, որի ընթացքում նրան հարցրեցին, թե անհրաժեշտության դեպքում «Ռեալը» կարո՞ղ է խաղալ Վանդա Մետրոպոլիտոյի մարզադաշտում:
«Ոչ ոք չպետք է կասկածի, որ մենք պատրաստ ենք օգնել «Ռեալին», — մեջբերում է Սերեսոյինն Reuters-ը:
«Ռեալը» մի անգամ «Աթլետիկոյին» իրավունք տվել է իրենց մարզադաշտում խաղ անցկացնել: «Աթլետիկոն» Լա Լիգայի առաջին տուրի տնային խաղը անցկացրեց 1996/97 մրցաշրջանում «Սանտյագո Բեռնաբեուում», քանի որ «Վիսենտե Կալդերոնի» խոտածածկի վիճակը գնահատվել էր անբավարար:
«Ռեալը» նախատեսում է ավարտել 2019/20 մրցաշրջանը Ալֆրեդո դի Ստեֆանոյի անվան պահուստային մարզադաշտում: Մարզադաշտը բավարարում է Լա Լիգայի բոլոր անհրաժեշտ պահանջները. այն ունի ժամանակակից լուսավորություն և վիդեո մրցավարների օգնության համակարգ (VAR):