UFC-ի նախագահը Դեյն Ուայթը Twitter-ում հարցազրույցի ընթացքում ասել է, որ «Մարտերի կղզին», որն այժմ հյուրընկալելու է UFC միջոցառումները և որտեղ վերջին ամիսների ընթացքում կառուցվել է անհրաժեշտ ենթակառուցվածք, Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիի Յաս կղզում է:
CONFIRMED! 🏝@DanaWhite provides all the details for #UFCFightIsland which will be happening #InAbuDhabi. @VisitAbuDhabi pic.twitter.com/QjIVpmO0ru
— UFC (@ufc) June 9, 2020
Ըստ Ուայթի, UFC Fight Island մրցաշարերն անցկացվելու են հուլիսի 11-ին, 15-ին, 18-ին և 21-ին «Մարտերի կղզում: Թե ո՞ր հանդիպումներն են անցկացվելու այնտեղ, կհայտարարվի ավելի ուշ: Ինչպես ընդգծեց UFC-ի ղեկավարը, կղզու մրցաշար անցկացնելու ձևաչափը հնարավոր կդարձնի մասնակիցներին պաշտպանել կորոնավիրուսի պանդեմիայի համատեքստում: