«Մոնակոյի» նախկին դարպասապահ Դանիել Սուբաշիչը, որը երեկ՝ հունիսի 9-ին, հեռացել է թիմից, պատմել է ակումբում առկա խնդիրների մասին.
«Կարծում եմ՝ սա արդեն խնդիր էր դարձել: Կես տարին մեկ «Մոնակոյում» ամեն ինչ փոխվում է՝ մարզական տնօրեններից մինչև ֆուտբոլիստներ: Նրանցից ոմանք, ովքեր եկել են ակումբ, նույնիսկ չգիտեն, թե ես որքան երկար եմ կրել «Մոնակոյի» մարզաշապիկը: Ահա , թե ամեն ինչ ինչպես եղավ … մենք հասանք բարձունքին ու ակումբին հաղթանակներ բերեցինք՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ՝ մարզական առումով: Բայց ոմանք դա մոռանում են: Այս ամենը չի նվազեցնում իմ սերը ակումբի նկատմամբ: Ես միայն նյարդայնացնող եմ համարում այն փաստը, որ Ժերմենին ու Դիրային բաց թողեցին այլ ակումբներ, չնայած նրանք որևէ գերբնական բան չէին պահանջում:
Ֆուտբոլիստները անհանգստանում են ակումբի համար: Պետք է զգալ ուղղությունը, որով այն շարժվում է: Անհրաժեշտ են ճիշտ ղեկավարներ, ճիշտ ֆուտբոլիստներ հանդերձարանում: Հուսով եմ՝ ակումբը դա կգիտակցի»,- Սուբաշիչի խոսքերն է փոխանցում L’Equipe-ը: