Ֆուտբոլի Բուլղարիայի ներքին առաջնությունում ավարտվեց 25-րդ տուրը: «Արդան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի անդամ Ռումյան Հովսեփյանը, սեփական հարկի տակ 1-1 հաշվով է ավարտել հանդիպումն առաջատար «Լյուդոգորեցի» հետ:
Ռումյան Հովսեփյանը խաղացել է առանց փոխարինման: Առաջնության վերսկսումից հետո սա «Արդայի» երկրորդ խաղն էր: Նախորդ խաղում Հովսեփյանը փոխարինման էր դուրս եկել, իսկ խաղն ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքի:
Մրցաշարային աղյուսակում «Արդան» 31 միավորով 8-րդ տեղում է: