«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան նստել է թուրինյան ակումբի հետ բանակցությունների սեղանի շուրջ:
Goal-ը հայտնում է, որ կողմերը սկսել են բանակցությունները նոր պայմանագրի շուրջ: Ֆուտբոլիստն ու ակումբը լավատեսորեն են տրամադրված, շուտով հնարավոր է հայտարարվի նոր գործարքի մասին:
Արգենտինացու ներկայիպայմանագիրը ուժի մեջ է մինչև 2022 թվականը: Որքա՞ն ժամանակով կերկարաձգվի պայմանագիրը, չի հաղորդվում, բայց նոր պայմանագրով Դիբալան կստանա 12 միլիոն եվրո, ինչը կավելացնի նրա աշխատավարձը գրեթե կեսով (այժմ խաղացողը ստանում է 7,5 միլիոն եվրո):
«Ուդինեզեի» կիսապաշտպան Ռոլանդո Մանդրագորայի գործակալը խոսել է ֆուտբոլիստի «Յուվենտուս» հնարավոր վերադարձի մասին, ասելով, որ «Յուվենտուսը» իրավունք ունի ետ գնել Ռոլանդոյի տրանֆերը, սակայն իտալական մի քանի այլ ակումբներ ևս հետաքրքրված են նրա տրանսֆերով։ Այդ մասին հայտնում է Football-italia-ն։