«Նյուքասլը» բանակցություններ սկսել «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի հետ, ով այս մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «Բավարիայում»: Այդ մասին հայտնում է France Football-ը:
Ապրիլի կեսերին հայտնի էր դարձել, որ «Նյուքասլի» ներկայիս սեփականատեր Մայք Էշլին պայմանավորվել է 300 միլիոն ֆունտով վաճառել ակումբը Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային հիմնադրամին, որը ղեկավարում է թագաժառանգ արքայազն Մուհամմադ բեն Սալմանը: Սակայն Մեծ Բրիտանիայի խորհրդարանի 16 անդամներ դեմ են այս գործարքին: Կոուտինյոյի տրանսֆերը ամբողջովին կախված է նրանից, թե կունենան արդյոք «կաչաղակները» նոր սեփականատեր:
Ըստ Caughtoffside-ի, Կոուտինյոն անձամբ ցանկանում է տեղափոխվել անգլիական ակումբ և ցանկանում է դա իրականացնել հենց առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում։
«Բավարիան» մայիսին հայտարարել էր, որ իրենք չեն գնելու Կոուտինյոյին «Բարսելոնայից»: Բացի «Նյուքասլից», «Արսենալը», «Տոտենհեմը», «Չելսին», «Էվերտոնը» և «Ինտերը» ևս հավակնում են ֆուտբոլիստին: