Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Կինգսլի Կոմանը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Լերոյ Սանեի հնարավոր տրանսֆերի մասին, տեղեկացնում է Bild-ը:
«Եթե Սանեն տեղափոխվի մեր թիմ, ես միայն ուրախ կլինեմ: Ոչ մի խնդիր չեմ տեսնում այդ ամենի մեջ:
Չեմ կարծում, որ ակումբի ղեկավարությունը կհրաժարվի իմ ծառայություններից: Ժամանակին խաղացել եմ ՝ Ֆրանկ Ռիբերիի, Արյեն Ռոբենի և շատ ուրիշների հետ:
Մրցակցությունից չեմ վախենում»,- ասել է Կոմանը:
Հիշեցնենք, որ Կոմանը Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում անցկացրել է 20 հանդիպում ու դարձել ՝ 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: