Մադրիդի «Ռեալը» մտադիր է երկարաձգել թիմի պաշտպան Սերխիո Ռամոսի հետ պայմանագիրը: Այս մասին հայտնում է AS-ը:
Աղբյուրի տեղեկացմամբ` «Արքայական ակումբը» թիմի ավագին նոր պայմանագիր կառաջարկի, որը նախատեսված կլինի մինչև 2022 թվականի ամառ: Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրն ավարտվում է մեկ տարուց:
Ռամոսը «Ռեալ» է տեղափոխվել 2005 թվականին «Սևիլյայից»: Տրանսֆերի արժեքը կազմել է 27 մլն եվրո: