Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովի փաստաբան Ալան Ագուզարովը հաստատել է, որ ինքը փորձել է օգնել «Զենիթի» հարձակվող Արտյոմ Ձյուբային տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբ: Նա նաև հավաստիացրեց, որ «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հետաքրքրված է եղել Ռուսաստանի հավաքականի ավագով:
«Մենք կարճ ժամանակահատված են աշխատել Արտյոմի հետ: 2018 թվականի Աշխարհի գավաթից հետո, Base Soccer-ի հետ միասին, որը Սանդոր Վարգայի և Ժորժ Մենդեշի ընկերությունն է, փորձեցինք կազմակերպել Ձյուբայի տրանսֆերը Պրեմիեր լիգա: Ամենալուրջ հետաքրքրությունը ցուցաբերում էին «Քարդիֆ Սիթին» և «Վեսթ Հեմը»:
Առաջին տարբերակից Արտյոմը հրաժարվեց, իսկ «Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ Մանուել Պելլեգրինին երկար մտածելուց հետո, որոշեց իսպանացի Լուկասին ձեռք բերել «Դեպորտիվոյից»: Բանակցություններ ենք վարել նաև «Էվերտոնի» և «Նյուքասլի» հետ, բայց անարդյունք:
Ես հավատում եմ, որ Ձյուբան կարող էր դառնալ ԱՊԼ-ի առանցքային դերակատարներից մեկը: Նա այնտեղ հայտնի է, և դրա հաստատումը Մոուրինյոյի համեմատաբար վերջերս կատարած զանգն էր իմ գործընկերոջը: Քեյնը վնասվածք էր ստացել «Տոտենհեմում», և Մոուրինյուն հարցնում էր Ձյուբայի մասին», Ագուզարովի խոսքերն է մեջբերում СЭ-ն: