Հունիսի 14-ին կմեկնարկի կանանց շախմատի միջազգային առցանց կայծակնային անդրանիկ մրցաշարը՝ Djerba Women Online open- ը: Արդեն հայտավորվել են 60 երկրների ավելի քան 300 շախմատիստուհիներ։
Մասնակիցների թվում կլինեն նաև հայաստանցիներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Գևորգյանը, Սուսաննա Գաբոյանը,Աննա Խաչատրյանը, Արմինե Բաբայանը , Վերոնիկա Խաչատրյանը։
Մրցանակային հիմնադրամը երկու հազար դոլար է։ Հատուկ մրցանակներ են սահմանված արաբական և աֆրիկական երկրների մրցանակակիր շախմատիստուհիների համար։ Նպատակն է այդ երկրներում խթանել շախմատի մասսայականացմանը։