«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեի մասին, որն այս ամառ կհեռանա ակումբից:
«Մարիոյից, հավանաբար, կպահանջվի իրար հետևից մի քանի խաղ անցկացնել: Նրան պետք է ակումբ, որը նրան կազատի այն զգացողությունից, թե իրեն պետք է ամեն խաղի փոխել աշխարհը: Նա ուղղակի պիտի նորմալ խաղա. նորից ու նորից: Այդժամ, կարծում եմ, մենք նորից կտեսնենք հին Գյոտցեին:
Ակնհայտ է, որ դա անհնար է իրականացնել «Բորուսիայում»՝ հաշվի առնելով նրանց կոշտությունը հարձակման գծում: Մարիոն բացառիկ ֆուտբոլիստ ու մարդ է: Ինձ նա շատ է դուր գալիս: Նրան լավագույնն եմ ցանկանում»,- Կլոպի խոսքերն է փոխանցում Goal-ը՝ հղում անելով Sky Germany-ին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գյոտցեին հավակնող ակումբներից մեկը «Միլանն» է:
Armsport-ի անդրադարձը Գյոտցեին ՝ այստեղ: