ԼԳԲՏ-ակտիվիստ Ագրիպինո Մագալեսը իրավաբան է վարզձել, որպեսզի ստուգի ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի՝ մոր սիրելիի հասցեին արված արտահայտությունը հոմոֆոբիայի դրսևորում է, թե ոչ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նեյմարն իմացել է, որ մոր ընկերը՝ Տյագո Ռամոսը, ձեռքի վնասվածքով տեղափոխվել է Բրազիլիայի հիվանդանոցներից մեկը: Ֆուտբոլիստը պարզել է, որ Ռամոսը վնասվածքը ստացել է մոր հետ վեճի արդյունքում: Այդ մասին իմանալով`բրազիլացին մրցակցին «հոմոսեքսուալ» է անվանել, չնայած նա բացահայտ բիսեքսուալ է: Նեյմարի մայրը բրազիլացուն ասել է, որ Ռամոսը վնասվածքը ստացել է աստիճաններից ընկնելիս, բայց ֆուտբոլիստը չի հավատացել:
Ըստ տեղեկության`եթե հոմոֆոբիայի վարկածը հաստատվի, ակտիվիստը մտադիր է ոստիկանությունում դիմում ներկայացնել Նեյմարի դեմ:
Ավելի վաղ`2019-ի հոկտեմբերին, Իսպանիայում Տյագո Ռամոսը մեղադրվել էր 44-ամյա նախկին սիրելիի վրա հարձակման համար: