Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրից հետո մրցանակային տեղերի համար պայքարն ավելի է թեժանում:
Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» այս տուրից առաջ 4 միավորի առավելություն ուներ միանգամից 3 թիմի՝ «Նոայի», «Ալաշկերտի» և «Լոռիի» նկատմամբ:
Այս տուրում Վարդան Մինասյանի թիմը հաղթանակի հասավ «Ալաշկերտի» նկատմամբ, իսկ մյուս 2 խաղերի ելքը ձեռնտու էր միայն գործող չեմպիոնին: «Դեղինները» հաջորդ տուրում կհյուընկալվեն «Լոռիին»:
Վանաձորյան թիմը հաղթանակի դեպքում կշարունակեր պահպանել 4 միավորի տարբերությունը առաջատարի նկատմամբ, սակայն Մորի Կոնեի փայլուն գոլը զրկեց վանաձորյան թիմին 2 միավորից, իսկ Վարդան Բիչախյանի թիմը մեկ վաստակած միավորի շնորհիվ մնաց 5-րդ տեղում:
Հաջորդ տուրում գյումրեցիներին սպասում է «Նոան»: Վերջինս շարունակում է տպավորել: Իգոր Պիկուշչակի թիմը 21-րդ տուրում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Արարատի» հետ: Հիշեցնենք, որ խաղի սկզբնամասում «Նոան» մնացել էր 10 հոգով:
22-րդ տուրում «Արարատը» կխաղա «Արարատ-Արմենիայի» հետ: Առաջնության ավարտից 7 տուր առաջ Վարդան Մինասյանի թիմը 3 միավոր վաստակելու դեպքում ևս մեկ քայլ կանի դեպի չեմպիոնություն:
21-րդ տուրից հետո 2-րդ և 6-րդ տեղերի միջև միավորների տարբերությունն ընդամենը 3 միավոր է: Առաջնության մնացած հատվածն անխոս, խոստանում է անցնել անզիջում պայքարում:
22-րդ տուրից առաջ մրցաշարային աղյուսակն ունի այսպիսի տեսք.
N | Թիմեր | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | Մ |
---|---|---|---|---|---|---|---|---|
1. | Արարատ-Արմենիա | 21 | 12 | 5 | 4 | 36 | 17 | 41 |
2. | Լոռի ՖԱ | 21 | 9 | 8 | 4 | 30 | 22 | 35 |
3. | Նոա | 21 | 10 | 5 | 6 | 28 | 21 | 35 |
4. | Ալաշկերտ | 21 | 10 | 4 | 7 | 36 | 24 | 34 |
5. | Շիրակ | 21 | 9 | 6 | 6 | 29 | 20 | 33 |
6. | Արարատ | 21 | 9 | 5 | 7 | 26 | 22 | 32 |