Միացյալ Նահանգների բաց առաջնության կազմակերպիչները դիտարկում են մրցաշարի մասնակիցների քանակը կրճատելու տարբերակը։
New York Times-ի տեղեկությամբ՝ մրցաշարում նախատեսում են հանել որակավորման փուլը, ինչը կնվազեցնի մասնակիցների քանակը 128-ով։
Հիշեցնենք, որ US Open-ի անցկացումը հարցականի տակ է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։ Այն կարող է Նյու Յորքից տեղափոխվել Կալիֆորնիա նահանգի Ինդիան Ուելս քաղաք։