Մարզական հետազոտությունների միջազգային CIES Football օբսերվատորին հրապարակել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը:
Առաջին տեղը կրկին բաժին է հասել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին:
Թոփ 10 ամենաթանկ խաղացողները.
- Կիլիան Մբապե (ՊՍԺ) — 259 միլիոն եվրո:
- Ռահիմ Ստերլինգ («Մանչեսթեր Սիթի») — 194 միլիոն եվրո
- Ջեյդոն Սանչո («Բորուսիա Դ») — 179 միլիոն եվրո
- Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ («Լիվերպուլ») — 171 միլիոն եվրո
- Մարկուս Ռեշֆորդ (ՄՅՈւ) — 152 միլիոն եվրո
- Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ») — 144 միլիոն եվրո
- Սադիո Մանե («Լիվերպուլ») — 139 միլիոն եվրո
- Անտուան Գրիզման («Բարսելոնա») — 136 միլիոն եվրո
- Ալֆոնսո Դևիս («Բավարիա») — 133 միլիոն եվրո
- Հարի Քեյն («Տոտենհեմ») — 118 միլիոն եվրո
«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին 21-րդն է ցուցակում, ում տրանսֆերային արժեքը կազմում է 100 մլն եվրո։ Կրիշտիանու Ռոնալդուն զբաղեցնում է 70-րդ տեղը․ նրա տրանսֆերային արժեքը CIES-ը գնահատում է 62 մլն եվրո։