«Ռեալի» նախկին բժիշկ Խեսուս Օլմոն բարձր է գնահատել Գարեթ Բեյլի ֆիզիկական պատրաստվածությունը։
«Ֆուտբոլիստների տեխնիկական հնարավորությունները տպավորում են ինձ, բայց ֆիզիկական պատրաստվածությունը շատ տարբեր է այլ մարզիկներից, որոնք օլիմպիական կարգապահությամբ են մարզվում։ Թեպետ հիմա կան ֆուտբոլիստներ, որոնք մոտ են այդ ցուցանիշին․ օրինակ Սերխիո Ռամոսը, Լուկաս Վասկեսը կամ Կրիշտիանու Ռոնալդուն։
Կեյլոր Նավասը հիանալի շարժում ուներ, Կարվախալը՝ հիանալի ֆիզիկական տվյալներ։ Բայց երևի թե լավագույն մարզիկը, ում ես երբևէ տեսել եմ, Գարեթ Բեյլն է։
Նա իսկական աթլետ է, ով կարող է լավ հանդես գալ ցանկացած մարզաձևում։ Նա յուրօրինակ գենետիկա ունի ու հետաքրքիր հնարավորություններ տեխնիկայի տեսանկյունից։ Հենց Գարեթն է ամենաշատը տպավորել ինձ»,-բժշկի խոսքն է մեջբերում Ideal-ը։