«Լոկոմոտիվի» պաշտպան Բենեդիկտ Հյովեդեսը հնարավոր է խզի պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ մրցաշրջանի վերսկսման պահին, հավաստիացնում է Bild-ը։
32-ամյա պաշտպանը մտադիր է խզել պայմանագիրը «Լոկոմոտիվի» հետ, որը նախատեսված է մինչև 2021 թվականը։
Հաղորդվում է, որ Հյովեդեսը անհանգստացած է Ռուսաստանում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակով։
Ֆուտբոլիստը դեռ չի վերադարձել «Լոկոմոտիվ»։ Հաղորդվում է, որ Հյովեդեսը չի վերադառնում Մոսկվա, քանի որ վախենում է սեփական առողջության համար։