Ավստրալացի թենիսիստ Նիկ Կիրիոսը գնահատել է իր շանսերը Մեծ սաղավարտի մրցաշարերում հաղթանակ տանելու հետ կապված։
«Անձամբ ես կարծում եմ, որ մարզիչ պահելը գումարի անիմաստ վատնում է։ Նրանց չափից շատ են վճարում։
Միևնույն ժամանակ ես չունեմ նպատակ Մեծ սաղավարտի մրցաշար հաղթելու։ Ես ուղղակի ուզում եմ ապրել իմ կյանքով, հաճույք ստանալ ու ուղղակի խաղալ։ Ինձ համար մարզիչ վարձելը անօգուտ բան է, քանի որ ես չեմ ուզում մեծ գումարներ ծախսել դրա վրա։
Ես չեմ կարծում, որ կարող եմ հաղթել Մեծ սաղավարտի մրցաշար, քանի որ իմ օրգանիզմը չի կարող յոթ խաղ դիմանալ, որը տևում է 3-4 ժամ»,-Կիրիոսի խոսքն է մեջբերում au.sports.yahoo.com-ը։