Գերմանացի պաշտպան Բենեդիկտ Հյովեդեսը դիմել է «Լոկոմոտիվի» երկրպագուներին: Մոսկովյան ակումբն այսօր՝ հունիսի 8-ին, հայտարարեց ֆուտբոլիստի հետ պայմանագիրը խզելու մասին.
«Ընտանեկան պատճառներից ելնելով՝ Բենյան որոշել է մնալ Գերմանիայում: Ակումբն ընդառաջել ու երկկողմանի համաձայնությամբ խզել պայմանագիրը ֆուտբոլիստի հետ»,- ասվում է մոսկովյան ակումբի պաշտոնական հաղորդագրության մեջ:
Հյովեդեսը նշել է, որ շատ հպարտ է «Լոկոմոտիվում» հանդես գալու համար.
«Լոկոմոտիվի» սիրելի երկրպագուներ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այն 1.5 տարվա համար, որ մենք անցկացրինք միասին: Ինձ համար մեծ պատիվ էր խաղալ «Լոկոմոտիվում»: Մենք միասին շատ լավ պահեր ենք ապրել. երկու տարի անընդմեջ խաղացել ենք Չեմպիոնների լիգայում այնպիսի մեծ թիմերի դեմ, ինչպիսիք են «Յուվենտուսը», «Աթլետիկոն» և «Շալկեն»:
Մենք հաջողակ էինք, բայց հրաժեշտ տալու ժամանակն է: Ես պետք է հոգ տանեմ ընտանիքիս մասին. ինձ համար դա ամենակարևորն է: Շնորհակալ եմ ակումբին, որ ընդառաջեց ու միասին մենք գտանք այնպիսի որոշում, որը երկու կողմերին էլ ձեռնտու է: Ձեզ լավագույնն եմ մաղթում, հաջողություն առաջնության վերջնամասում ու հաջորդ մրցաշրջանում: Հուսով եմ՝ կկարողանաք պահել երկրորդ տեզն ու հայտնվել Չեմպիոնների լիգայում, որտեղ էլ «Լոկոմոտիվը» պետք է հանդես գա: Առաջ «Լոկո»: Ահա,թե ես ինչ կասեմ»,- ասել է Հյովեդեսը տեսաուղերձում:
«Для меня было честью играть за «Локомотив» 👏🏻
— «Локомотив» (@fclokomotiv) June 8, 2020
Обращение @BeneHoewedes к болельщикам ❤️💚 pic.twitter.com/ZsH6I7BmYM
Հյովեդեսը Մոսկվայի «Լոկոմոտիվի» գույները պաշտպանել է 2018 թվականից, իսկ դրանից առաջ հանդես է եկել «Յուվենտուսում» և «Շալկե-04»-ում, որի սանն է հանդիսանում:
Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա գերմանացի պաշտպանը ՌՖՊԼ-ի 18 հանդիպման է մասնակցել, որոնցում, սակայն, արդյունավետ գործողություններով աչքի ընկնել չի կարողացել: