«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը դեռևս ցանկանում է թիմում տեսնել ՄՅՈՒ-ի կիսապաշտպան Պոլ Պոգբային, գրում է Casa Blanca-ն։
Աղբյուրի տեղեկությամբ՝ Զիդանը ոչ վաղ անցյալում հանդիպում է ունեցել ֆրանսիացի ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ, որպեսզի քննարկի Պոգբայի հավանական տեղափոխությունը Մադրիդ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՄՅՈՒ-ում ցանկանում են երկարաձգել պայմանագիրը Պոգբայի հետ։