«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մտադիր է մրցաշրջանի մնացյալ հատվածում հարձակման գծում օգտագործել Ասենսիո-Բենզեմա-Ազար եռյակը, հաղորդում է Marca-ն։
Ֆրանսիացի մասնագետը չի պատրաստվում բարդագույն վնասվածքից նոր ապաքինված Ասենսիոյին միանգամից ծանրաբեռնել։ «Էյբարի» դեմ խաղում իսպանացին հավանաբար դեռևս քիչ խաղաժամանակ կստանա։
Ազարը լավ մարզավիճակում է։ Այդ մասին անգամ փաստել են խաղընկերները։ Կոճի վնասվածքից ապաքինվելուց հետո բելգիացու մոտ ամեն բան սպասվածից լավ է ընթանում։
Բենզեման էլ միակ հասանելի հարձակվողն է թիմում ներկա պահին։ Յովիչը վնասվածք ունի։ Մարիանոն էլ քիչ է վայելում Զիդանի վստահությունը։