Մոսկվայի «Լոկոմոտիվի» պերուացի կիսապաշտպան Ջեֆերսոն Ֆարֆանը, ով վարակվել էր կորոնավիրուսով, պատմել է իր ապրումների մասին, տեղեկացնում է Goal-ը:
«Իրավիճակը վերահսկելի էր: Կորոնավիրուսը տհաճ հիվանդություն է, բայց սարսափելի չէ:
Պետք է լուրջ մոտենալ դրան և հետևել սեփական առողջությանը:
Ջերմություն կամ հազ չունեի. միակ անհանգստացնող հանգամանքը ՝ գլխացավն էր: Այդպիսի գլխացավ ես դեռ չէի ունեցել:
Օրական 2,5 լիտր ջուր էի խմում և ցավազրկող հաբեր»,- ասել է Ֆարֆանը:
Հիշեցնենք, որ Ֆարֆանը ծնկի խաչաձև կապանների վնասվածք ունի և բուժում է ստանում իր հայրենիքում: