«Միլանի» կիսապաշտպան Իսմաել Բենասերը կարող է տեղափոխվել Իսպանիա: Այս մասին հայտնում է Foot Mercato-ն:
Աղբյուրի համաձայն, «Ռեալը» հետաքրքրություն է ցուցաբերում 22-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ կիսապաշտպանին ցանկանում են իրենց կազմում տեսնել նաև «Մանչեսթեր Սիթին» և ՊՍԺ-ն:
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը Սերիա Ա-ում անցկացրել է 20 հանդիպում: