«Յուվենթուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը մերժել է «Չելսիի» և «Պարի Սեն Ժերմենի» առաջարկները։
Daily Mail-ը, հղում կատարելով Marca-ին, տեղեկացնում է, որ Պյանիչը մերժել է այս ակումբներին, քանի որ ցանկանում է ամեն կերպ հասնել «Բարսելոնա» տեղափոխվելուն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պյանիչը կարող է «Բարսելոնա» տեղափոխվել փոխանակման տրանսֆերի ձևաչափով։ Կատալոնական ակումբից երկու ֆուտբոլիստ կարող է համալրել «Յուվենթուսի» շարքերը։