Ֆրանսիական «Մոնակոն» բանակցություններ է վարում Red Bull International-ի տեխնիկական տնօրեն, «Տոտենհեմի» և «Սաութհեմփթոնի» աշխատակազմերի նախկին ղեկավար Փոլ Միտելիչի հետ, տեղեկացնում է L’Équipe-ը:
Նշվում է, որ կողմերն ակտիվ բանակցությունների փուլում են: 38-ամյա անգլիացու ծառայություններով հետաքրքրված են նաև այլ ակումբներ:
Հիշեցնենք, որ Լիգա 1-ի ավարտված մրցաշրջանում «Մոնակոն» զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը: