«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր չէ բաժանվել թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբայից: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Աղբյուրի համաձայն, «Կարմիր սատանաները» կփորձեն ֆուտբոլիստի հետ երկարաձգել պայմանագիրը, որն ավարտվում է հաջորդ ամռանը:
Ավելի վաղ հաղորդվում էր այն մասին, որ 27-ամյա ֆրանսիացին կարող է տեղափոխվել «Ռեալ» կամ «Յուվենտուս»: