«Մանչեսթեր Սիթին» մտադիր չէ առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում պայմանագիր կնքել «Բարսելոնայի» պաշտպան Նելսոն Սեմեդուի հետ: Այս մասին հայտնում է Marca-ն:
Աղբյուրի համաձայն, «Քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան շահագրգռված չէ ձեռք բերել ֆուտբոլիստին:
Ավելի վաղ իսպանական լրատվամիջոցները հայտնում էին, որ «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է կատալոնական թիմի պաշտպանով:
Հաղորդվում է, որ Սեմեդուին ցանկանում են ձեռք բերել «Ինտերը» և «Յուվենտուսը»: