Ֆրանսիական «Ռեննի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան շուտով կարող է դառնալ «Ռեալի» ֆուտբոլիստ: Այս մասին հաղորդում է լրագրող Նիկոլա Շիրան:
Աղբյուրի համաձայն, մադրիդյան ակումբն արդեն սկսել է բանակցությունները ֆուտբոլիստի տեղափոխության համար: Սպասվում է, որ կողմերը կկնքել 5 տարվա պայմանագիր:
«Ռենը» 17-ամյա կիսապաշտպանի համար պահանջում է 80 միլիոն եվրո: