Լոնդոնի «Արսենալի» գերմանացի դարպասապահ Բերնդ Լենոն կարծում է, որ «Բավարիան» արդեն նվաճել է Բունդեսլիգայի չեմպիոնական տիտղոսը, տեղեկացնում է SWR-ը:
«Նրանք չեմպիոն են. դա պարզից էլ պարզ է: Այս ամենը մի փոքր տխրեցնում է:
Բունդեսլիգան անհետաքրքիր է դարձել»,- ասել է Լենոն:
Հիշեցնենք, որ «Բավարիան» 7 միավորով գերազանցում է իրեն հետապնդող Դորտմունդի «Բորուսիային»: