Իտալական «Միլանը» հետաքրքրվում է «Սասուոլոյի» կիսապաշտպան Մանուել Լոկատելիի ծառայություններով, հաղորդում է Sky Italia-ն:
22-ամյա Լոկատելին ժամանակին «Միլանից» էր տեղափոխվել «Սասուոլո»:
Հիշեցնենք, որ «Ինտերը» նույնպես հետաքրքրված է երիտասարդ ֆուտբոլիստով:
Հավելենք, որ Լոկատելին Ա Սերիայի այս առաջնությունում նա մասնակցել է 21 հանդիպման ու դարձել ՝ 3 գոլային փոխանցման հեղինակ: