Մադրիդի «Ռեալը» շարունակում է մարզումները՝ նախապատրաստվելով Լա լիգայի առաջիկա տուրի «Էյբարի» դեմ հանդիպմանը։
Ըստ Marca-ի, մարզումը բաց են թողել Գարեթ Բեյլն ու Լուկա Յովիչը. վերջինս շարունակում է ապաքինվել վնասվածքից: Բեյլի՝ մարզմանը չմասնակցելու վերաբերյալ պաշտոնական տեղեկություն չկա, բայց ըստ ամենայնի, Բեյլը չի մասնակցել մարզմանը Զիդանի հրահանգով: